Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 13:04
Տնտեսություն

Գազի գինը մինչև 2020 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա. Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը 2020 թ. ապրիլից հետոյի համար տեղեկություն չունի

img

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է գազի գնի հնարավոր բարձրացմանը: Նա նշել է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ գազի գինը խնդիր չդառնա սպառողների և տնտեսության համար:

Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ սպառողի համար գազի գինը մինչև 2020 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա, իսկ դրանից հետոյի համար հստակ ինֆորմացիա չի տրամադրվել:

Այն հարցին, թե գազի ձեռքբերման թեմայով Հայաստանը բանակցո՞ւմ է այլ երկրների հետ, օրինակ՝ Իրանի: Այս հարցի առնչությամբ փոխվարչապետը մեկնաբանել է, որ բանակցություններն ու քննարկումները բազմակողմ են։

Թեգեր: Մհեր Գրիգորյան, Գազի Գին