Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Կառավարությունը հավանություն տվեց միջուկային կամ ճառագայթային վթարային իրավիճակներում ԱՊՀ պետությունների փոխօգնության մասին ՀՀ օրենսդրական նախաձեռնությանը

Համաձայնագրով նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները

img

Գործադիրն այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։

Համաձայնագրի վավերացմամբ նախատեսվում է սահմանել միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ իրազեկման և տեղեկատվության փոխանակման պայմանները, ինչպես նաև պարզեցնել փրկարարական կազմավորումների, սարքավորումների, փոխադրամիջոցների տեղափոխման, վթարից տուժածներին համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելու և դեղորայք տրամադրելու գործընթացները: 

Համաձայնագրի վավերացումը թույլ կտա ամրապնդել ՀՀ և ԱՊՀ անդամ երկրների իրավասու մարմինների միջև համագործակցությունը և կնպաստի միջուկային էներգետիկայի բնագավառի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

«Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակների առաջացման դեպքում դրանց հետևանքների վերացման փոխօգնության պատրաստակամության ապահովման ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին՝ Աստանայում:

Թեգեր: ՀՀ Կառավարություն, ԱՊՀ