Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ից կզբաղեցնի Ստանիսլավ Զասը

Նրա թեկնածությունը հաստատվել է նոյեմբերի 28-ին՝ Բիշքեկում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում

img

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը 2020 թվականի հունվարի 1-ից կզբաղեցնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրի համաձայն՝ նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները հաստատել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը, վերջինս իր պաշտոնը կզբաղեցնի 2020 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կմնա Վալերի Սեմերիկովը։

Ինչպես նշել Է Սեմերիկովը, համաձայն ՀԱՊԿ հաստատված կանոնների՝ կազմակերպության նախագահությունն անցնում է Բելառուսին. երկրները, որոնց ներկայացուցիչները գլխավորում են դաշինքը, միմյանց փոխարինում են այբբենական կարգով:

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում կայացել Է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ:

Թեգեր: ՀԱՊԿ, Ստանիսլավ Զաս