Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 14:48
Իրավունք

Օղի արտադրող ընկերությունը կտուգանվի 16,207,000 ՀՀ դրամով՝ անբարեխիղճ մրցակցության համար

ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները. ՊԵԿ

img

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: Այն մասին տեղեկատվություն է հրապարակվել ՊԵԿ կայքում: Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերությանը պատկանող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» ապրանքային նշաններով օղիներին շատ նման խմիչք:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերությունը, իրականում երկրորդային շուկայից ձեռքբերելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության կողմից արտադրվող «Պյատ Օզեր» և «Բելայա Բերյոզկա» օղիների տարաները, դրանք շշալցրել է իր արտադրած օղիներով: Շշերի վրա փակցվել են «Տեղական» նշագրումով ակցիզային դրոշմանիշներ և հայաֆիկացման համար նախատեսված ինքնակպչուն թերթիկներ՝ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրված լինելու վերաբերյալ նշումով, որից հետո իրացվել են։

ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից 2019 թ. օգոստոսի 9-ին կայացվել է վարչական վարույթ հարուցելու մասին որոշում, որի արդյունքում հանձնաժողովի 22․10․2019 թվականի թիվ 143-Ա որոշմամբ «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության նկատմամբ նշանակվել է 16,207,000 ՀՀ դրամ տուգանք՝ անբարեխիղճ մրցակցության գործողության համար։

Թեգեր: ՊԵԿ, Անբարեխիղճ Մրցակցություն