Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 15:33
Արցախ

Մենք կարող ենք ավելին. ԱՀ պետական նախարարի ուղերձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ

Մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը՝ կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր

img

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակության առթիվ:

Ուղերձում նշվում է, որ արդեն 28-րդ տարին է՝ համախմբվելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ՝ յուրաքանչյուր հայ Արցախում, մայր Հայաստանում և Սփյուռքում իր նվիրումն ու ներդրումն է ունենում բազմաթիվ հիմնահարցերի լուծմանը:

Այնուհետև անդրադարձ է կատարվում մինչ այժմ կատարված ծրագրերին՝ ճանապարհների, կրթօջախների, համայնքային նշանակության կառույցների շինարարություն, բազմազավակության խթանման ծրագիր, կենսական նշանակության ջրի խնդրի լուծում Արցախի ու Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում  ու նաև Թալիշի վերածնունդ:

«Եվ այս տարի, մեր մասնակցությունը բերելով ազգային նվիրատվությանը, կապահովվենք կենարար ջրի ու արևային էներգիայի հոսքը մեր բնակավայրեր: Մենք կարող ենք ավելին, ու կարողություններն այդ բազմապատկվում են, եթե մեր ջանքերը համատեղում ենք»,- նշված է ուղերձում:

Թեգեր: Գրիգորի Մարտիրոսյան, ''Հայաստան'' համահայկական հիմնադրամ