Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունները մոտենում են ավարտին․ Անդրանիկ Քոչարյան

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Ապրիլյան դեպքերի ամբողջական բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու

img

2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունները մոտենում են ավարտին, և արդեն երևում է կծիկի ծայրը, սակայն դեռևս վաղ է կոնկրետ հայտարարություններ անել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Քոչարյանը նշել է, որ ունեն մեծ թվով հավաքած տեղեկություններ, և առաջիկայում պատրաստ կլինեն հրապարակել դրանք՝ միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի ձեռք բերած տեղեկություններից վախենալ պետք չէ, հակառակը.  դրանք միտված են հայկական բանակի հետագա հզորացմանը և բացթողումները վերացնելուն:

Աժ պատգամավորը նաև նշել է, որ Ապրիլյան դեպքերի ամբողջական բացահայտում չի լինելու առանց Սերժ Սարգսյանին լսելու:

«Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը հրավիրվելու է: Մամուլին հետևելով ինքներդ էլ տեսնում եք, որ կան անհանգստություններ, որ այսպես թե այնպես հրավիրվելու են և պետք է պատրաստ լինեն գալու: Չգալն էլ իրենց իրավունքն է, ոչ մեկին հանձնաժողովը իրավունք չունի պարտադրելու: Բայց այս պահի դրությամբ որևէ զինվորական չի մերժել: Չգալը շատ լուրջ քաղաքական պատասխանատվություն է լինելու»,-ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։

Թեգեր: Ապրիլյան Պատերազմի Հանգամանքներն Ոուսումնասիրող Քննիչ Հանձնաժողով