Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 17:30
Հասարակություն

Երևան քաղաքը պատրաստ է ընդունել նվերներ, նվիրատվություններ բոլորից և ցանկացած տեսքով. Հակոբ Կարապետյան

Ըստ խոսնակի՝ եթե մինչև գործընթացի ավարտը հանրայնացնեն նվիրատվությունները, գործընթացը կձախողվի

img

Երևան քաղաքը պատրաստ է ընդունել նվերներ, նվիրատվություններ բոլորից և ցանկացած տեսքով։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա խոսեց աղմուկ բարձրացրած աղբատար մեքենաների նվիրատվությունների մասին.«Նվիրատվության գործընթացը, ինչպես ցանկացած պայմանագիր,իրենից որոշակի փուլեր է ներկայացնում և որոշակի բանակցությունների գործընթաց է: Եթե գործընթացը չավարտված սկսենք հանրային քննարկումներ ծավալել, այն էլ այն պայմաններում, որ կան քաղաքական քննարկումներ, որոշ դեպքերում շահարկումներ,մամուլում բամբասանքներ, այս պարագայում պայմանագրերը կձախողվեն և քաղաքը չի ունենա այն, ինչի կարիքը կա:

Անդրադառնալով այն մեղադրանքրներին, որ Երևանի քաղաքապետարանը նվերներ է ընդունել Սամվել Ալեքսանյանից, խոսնակն ասաց. «Այսինքն՝ ի սկզբանե ինչ-որ դիստանցիա պահել, խորշել Սամվել Ալեքսանյանի հետ շփումներից կամ նվեր ընդունելուց, էդպիսի բան չկա»:

Թեգեր: Հակոբ Կարապետյան, Քաղաքապետարան