Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 03:52
Աշխարհում

Եվրոպական երկրները հիմքեր չունեն միջուկային գործարքի վերաբերյալ վեճերի կարգավորման մեխանիզմների գործարկման համար. Իրանի Արտգործնախարարություն

Մուսավին Ֆրանսիայի Արտգործնախարարության հայտարարությունը բնորոշել է որպես անպատասխանատու և ոչ կառուցողական

img

Ընթացիկ  պայմաններում եվրոպական երկրները հիմքեր չունեն միջուկային գործարքի վերաբերյալ վեճերի կարգավորման մեխանիզմների գործարկման համար, որը կարող է վերականգնել ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին:

Ըստ Արտգործնախարարության ներկայացուցչի` եվրոպական երկրները չեն կարող կիրառել այդ մեխանիզմները ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին Իրանի` արձագանքելու լեգիտիմ իրավունքին ի պատասխան:

Արտգործնախարարության նման հայտարարությունը Ֆրանսիայի Արտգործնախարարության այն հայտարարության պատասխանն էր, թե Փարիզը պատրաստ է կիրառել Իրանի միջուկային ծրագրի հարցով համատեղ համապարփակ պլանով նախատեսված մեխանիզմները:

Մուսավին Ֆրանսիայի Արտգործնախարարության հայտարարությունը բնորոշել է որպես անպատասխանատու և ոչ կառուցողական:

Թեգեր: Իրանի Արտգործնախարարություն, ՄԱԿ