Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 18:37
Հասարակություն

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հաղորդում Երևանի ոստիկանության նախկին պետի մահվան մասին

Հաղորդվում է, որ Աշոտ Կարապետյանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

img

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ դեսպանությունը ֆեյբուքյան էջում։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։ Մյուս մանրամասները ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Աշոտ Կարապետյանը։

 

Թեգեր: Աշոտ Կարապետյան, ՌԴ-ում ՀՀ Դեսպանություն