Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 22:30
Կարծիք

«Թուրքական հոսքը» Մոսկվային խոստանում է սպառման նոր շուկաներ

Թուրքիան դառնում է Հարավային Եվրոպայի երկրների համար ռուսական գազի բաշխման գլխավոր կենտրոն

img

Հաջորդ տարվա հունվարի առաջին տասնօրյակում կկայանա Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նա կմասնակցի Ռուսաստանից դեպի Թուրքիա գնացող «Թուրքական հոսք» նոր գազամուղի մեկնարկի արարողությանը:

Գազախողովակն անցնում է Սև ծովի միջով և կազմված է երկու ճյուղավորումից: Առաջինը կոչված է Թուրքիային մատակարարելու «կապույտ վառելիք», իսկ երկրորդը նախատեսված է Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար: Դրանց ընդհանուր երկարությունը շուրջ 1100 կմ է, և ունի տարեկան 15,75 մլրդ խմ հզորություն: «Թուրքական հոսքը» սկիզբ է առնում Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Անապա երկրամասից և Սև ծովի հատակով դուրս գալիս Թուրքիայի եվրոպական մաս, իսկ այնուհետ` այդ երկրի սահմաններից դուրս` դեպի Հարավային Եվրոպա:

Լիովին ակնհայտ է, որ նոր գազամուղը չափազանց կարևոր է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի համար, ընդ որում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Թուրքիան դառնում է Հարավային Եվրոպայի երկրների համար ռուսական գազի բաշխման գլխավոր կենտրոն: Իր հերթին Ռուսաստանը շատ հարցերում կարող է պահպանել իր առաջատար դերը եվրոպական շուկայում (առավել ևս եթե մեկնարկի «Հյուսիսային հոսք-2»-ը): Ի հակադրություն ամերիկյան հեղուկացված բնական գազի` Մոկսվան ձեռք է բերում վաճառքի շուկաներ և հուսալի տարանցում: Դրանով իսկ կարող է լիովին փոխվել գազային առևտրի եվրոպական կառուցվածքը:

Հաշվի առնելով, թե աշխարհաքաղաքական տեսանկյունից որքան կարևոր է աշխաջրածինների տարանցման գործոնը` կարելի է ենթադրել, որ նոր գազային երթուղիները տանում են Ռուսաստանի և Թուրքիայի դերի բարձրացման ոչ միայն Եվրոպայի հետ տնտեսական փոխհարաբերություններում, այլև Հին Աշխարհի հետ քաղաքական երկխոսության առումով:

Միաժամանակ ընդլայնվում է ռուս-թուրքական տնտեսական փոխազդեցությունը: Օրինակ` իրականացվում է թուրքական առաջին «Ակույու» ատոմակայանի շինարարությունը, երկու երկրների առաջնորդները հայտարարել են մոտակա տարիներին առևտրաշրջանառությունը մինչև 100 մլրդ դոլար ավելացնելու մտադրության մասին (այսօր այն կազմում է 25 մլրդ դոլար): Մոսկվայում և Անկարայում արդեն խոսում են այն մասին, որ եկել է առավել խորը ռազմավարական փոխազդեցության ժամանակը: Սակայն, ինչպես երևում է, այսօր խոսքը գնում է աշխարհաքաղաքական մրցակից-երկրների միջև պրագմատիկ համագործակցության մասին, որն ունի պատմական խնդիրներ: Այսօր նման փոխհարաբերույթունները, անխոս, ձեռնտու են Մոսկվային և Անկարային: Իսկ վաղը աշխարհում և տարածաշրջանում իրադրության փոփոխության դեպքում կարող է ձևավորվել նոր աշխարհաքաղաքական իրադրություն:

Թեգեր: «Թուրքական հոսք», Թուրքիա, Ռուսաստան