Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 22:42
Տնտեսություն

Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր է նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին

27 տարվա ընթացքում կատարվել է ընդհանուր 370 մլն դոլար նվիրատվություն. Նիկոլ Փաշինյան

img

Նիկոլ Փաշինյանը Հայաստան Համահայկական Հիմնադրամի շրջանակներում կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ կոչ է արել հայությանը` իրենց մասնակցությունն ունենալու մարաթոնին: Վարչապետը գնահատանքի խոսքեր է հնչեցրել  բոլոր այն հայերի հասցեին, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել և նվիրատվություն կատարել Հիմնադրամին:

«27 տարվա ընթացքում կատարվել է ընդհանուր 370 մլն դոլար նվիրատվություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Իր խոսքում Վարչապետը մարտահրավեր է նետել աշխարհահռչակ երեք հայերի. առաջին մարտահրավերն ուղղել է Սերժ Թանկյանին` կոչ անելով մինչև իր բանկային քարտի ժամկետի ավարտը ամսական 21 դոլար նվիրաբերել հիմնադրամին, երկրորդ մարտահրավերն ուղղել է Քիմ Քարդաշյանին` 22 դոլար փոխանցելու կոչով, և հաջորդաբար երրորդ մարտահրավերն է նետել Ալեքսիս Օհանյանին` 23 դոլարի կոչով: Վարչապետը միաժամանակ պարտադիր է համարել, որ հասցեատերերը դա անեն հրապարակային և մարտահրավեր նետեն իրենց հերթին ևս երեք հայի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` եթե սա տարածվի 5 մլն հայության շրջանում, ապա կունենանք համահայկական բյուջե, որը կնպաստի Հայաստանի և Սփյուռքի զարգացմանը:

Վարչապետը  կոչ է արել նաև հայ մեծահարուստներին` 21 հազար դոլար նվիրաբերելու հիմնադրամին:

 

 

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Հայաստան Համահայկական Հիմնադրամ