Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 08:50
Աշխարհում

ԱՄՆ-ն մեղադրում է Ռուսաստանին քիմիական զենքի կիրառման հարցում Սիրիային աջակցելու համար

Մոսկվան հերքել է մեղադրանքները` դրանք բնորոշելով ոչ համոզիչ

img

Քիմիական զենքի կանխարգելման գծով կազմակերպության ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեթթեն Ուորդը կարծում է, որ Ռուսաստանն օգնել է Սիրիային թաքցնել 2018թ. ապրիլին Դումա քաղաքում քիմիական զենքի ենթադրվող գործածումը: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման հայտարարություն է արել Ուորդը Քիմիական զենքի կանխարգելման համագումարի մասնակից-երկրների 24-րդ համաժողովին:

Ռուսաստանի Դաշնությունը արձագանքել է ամերիկյան մեղադրանքներին, դրանք համարելով ոչ համոզիչ: Համաժողովի ընթացքում մեկ անգամ ևս բարձրաձայնվել է քիմիական զենքի գործածումը հետաքննելու և մեղավորներին գտնելու մասին, սակայն սիրիական կողմը հայտարարել է, որ չի համագործակցի այս հետաքննության հարցում:

Սիրիական Դումա քաղաքում քիմիական զենք կիրառվել է 2018թ. ապրիլի 7-ին, իսկ ապրիլի 18-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատի զանգվածային հարված են հասցրել Սիրիայի ուղղությամբ: Երեք երկրները հարվածը հիմնավորել են որպես Դումա քաղաքում գործածված քիմիական զենքի պատասխան:

 

Թեգեր: Սիրիա, ԱՄՆ, Ռուսաստան, քիմիական զենք