Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 13:31
Հասարակություն

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր

img

Ամանորյա և Սուրբ ծննդյան օրերին ուղևորությունների հարմարավետությունն ապահովելու համար ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 2020 թվականի հունվարի 15-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը կաշխատի ամեն օր. այս մասին տեղեկանում ենք հարավկովկասյան երկաթուղիների կայքից:

Ըստ աղբյուրի՝ տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, Ստեփանակերտում, ինչպես նաև առցանց՝ http://ukzhd.am/ կայքում:

Երևանից գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին:

Հունվարի 15-ից հետո գնացքը կվերադառնա իր աշխատանքի սովորական ռեժիմին:

Թեգեր: «Հարավկովկասյան երկաթուղի»