Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 14:15
Հասարակություն

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք․ Գագիկ Սուրենյան

ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա եղանակակլիմայական պայմանների կանխատեսումը

img

Դեկտեմբերը կլինի սովորականից տաք, օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմայից ավել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը

«Դեկտեմբերի 1-2-ին մեր երկիրը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, իսկ նախալեռնային և հովտային գոտում անձրևի տեսքով»,-ընդգծել է Սուրենյանը, հավելելով, որ տաք դեկտեմբեր ասելով, պետք չէ հասկանալ, որ ողջ ամիսը լինելու է տաք, առանց ջերմաստիճանային անկումների։ 

«Տաք դեկտեմբեր ասելով՝ պետք է հասկանանք, որ ամսվա ընթացքում օրերի գերակշիռ մասը անցնելու է նորմայից բարձր ջերմային ֆոնով, սակայն առանձին օրերին, պայմանավորված արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ, հնարավոր է և ջերմաստիճանի նկատելի նվազում»,-ընդգծել է ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետը։

Թեգեր: Գագիկ Սուրենյանը, Եղանակը Հայաստանում

Կարդացեք նաև 

Հասարակություն

Նոյ 25, 08:04