Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 14:56
Մշակույթ

Էրզրումի հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում

Եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, սակայն պահպանություն չի իրականացվում

img

Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում:Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:

Ըստ աղբյուրի՝ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից, բայց որևէ պահպանություն չկա. եկեղեցու տարածքն աստիճանաբար վերածվում է աղբավայրի:Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Ջնջվել են անգամ եկեղեցու ներսում եղած որմնանկարները:

Նշենք, որ եկեղեցու հնարավոր վերանորոգման մասին հակասական տեղեկություններ են հաղորդվում. եկեղեցու սեփականատերը պարբերաբար հայտարարում է, որ դիմել է մի շարք կառույցների, որպեսզի եկեղեցին վերանորոգվի, իսկ համայնքապետարանն էլ ասում է, որ իրենք առանց համայնքապետի թույլտվության չեն կարող վերակառուցել եկեղեցին:

Թեգեր: Էրզրում, Հայկական Եկեղեցի