Skip to main content
Աջակցություն 08 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10215')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 582)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 184)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 121)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 75)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 669)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 15:28
Իրավունք

Հայաստանը շարունակում է հետամուտ լինել Միհրան Պողոսյանի արտահանձնմանը. Գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազը չի բացառել, որ նախկին պատգամավորի գործում կարող են ավելի ծանր հանցագործությունների դրվագներ հայտնվել

img

Հայաստանը շարունակում է ռուսական կողմին համոզել, որ անհրաժեշտ է արտահանձնել ԱԺ նախկին պատգամավոր, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ 

«Մենք Պողոսյանի հարցը քննարկում ենք ռուս գործընկերների հետ։ Չեմ բացառում, որ գործի քննության ընթացքում կլինեն ավելի ծանր հանցագործությունների դրվագներ։ Այդ կապակցությամբ մենք հույս ունենք, որ ռուս գործընկերներն ավելի արդար մոտեցում կցուցաբերեն», - ասել է գլխավոր դատախազը։ 

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Միհրան Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով. ըստ այդմ՝ Միհրան Պողոսյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Պողոսյանի տնային կալանքը չեղարկելու մասին: Խափանման միջոցի չեղարկումը Դավթյանը բացատրում է նրանով, որ երբ մերժում են արտահանձնումը, մարդուն կալանքի տակ պահելն իմաստ չունի։  Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը վստահեցնում է, որ ռուսական կողմի հետ քննարկումները շարունակվում են։

Թեգեր: Միհրան Պողոսյան, Արթուր Դավթյան