Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 15:52
Հասարակություն

Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին

Ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրանում, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը. Աննա Հակոբյան

img

Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել եվրոպական հեղինակավոր «Diplomatic World» ամսագրին. Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կայքից: Հարցազրույցը հրապարակվել է ամսագրի 62-րդ համարում:

Հարցազրույցում Աննա Հակոբյանը պատմել է ամուսնու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման, ընտանիք կազմելու պատմությունը: Աննա Հակոբյանը նշել է, որ ինքը ոգեշնչվում է ամուսնու գործունեությունից և իր առաքելությունը համարում է սերտորեն կապված դրան:

Խոսելով իրենց կյանքի բարդ ժամանակահատվածի՝ Նիկոլ Փաշինյանի ձերբակալության մասին, նա ասել է. «Ես վստահ էի, որ ամուսնուս ձերբակալության շրջանում իմ առաքելությունը կայանում էր նրանում, որ հոգ տանեմ մեր երեխաների, մեր ընտանիքի, մեր թերթի, նրա ծնողների մասին, որպեսզի ոչ ոք չզգա նրա բացակայությունը: Ես միշտ փորձել եմ ուժեղ լինել, որպեսզի մարդիկ էլ ինձ տեսնելով իրենց հույսը չկորցնեին ու չվհատվեին»:

Տիկին Աննա Հակոբյանը խոսել է նաև իր գործունեության մասին՝ նշելով, որ ինքը կարևորում է կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքում: Այդ համատեքստում նա պատմել է նաև իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին, ներկայացրել նախաձեռնության նպատակը: Աննա Հակոբյանը նշել է, որ այս հարցում շատ մեր դերակատարություն ունեն կանայք, ովքեր կարող են նպաստել, որ հակամարտությունները լուծվեն միայն բանակցային սեղանի շուրջ:

Հարցազրույցի ընթացքում Աննա Հակոբյանը խոսել է Հայաստանի բրենդի մասին՝ շեշտելով, որ իր համար Հայաստանն ունի 2 տարբերիչ գիծ. այն առաջին քրիստոնյա երկիրն է աշխարհում և ունի ամենագեղեցիկ ու հրաշալի տեսարանը դեպի բիբլիական Արարատ սարը:

Բացի վերոնշյալին, Աննա Հակոբյանը մեր երկրի մեծագույն ձեռքբերումներից է համարել նաև Թավշյա հեղափոխություն է. չէ՞ որ սա հեղափոխություն էր, որի ընթացքում արյուն չթափվեց:

Թեգեր: Աննա Հակոբյան, Հարցազրույց, «Diplomatic World»