Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 17:03
Հասարակություն

Իրական զեղչե՞ր, թե՞ պարզապես մարքետինգ․ այսօր Black Friday-ն է

Հայաստանում որոշ բրենդային խանութներ ազդում են սպառողի հոգեբանության վրա․ երբ գրված է 20-50% զեղչ, մարդը ֆիքսում է 50-ը, բայց հիմնական ապրանքները զեղչված են լինում օրինակ 20-30%. Մելիտա Հակոբյան

img

Black Friday-ի կամ այսպես կոչված «Սև ուրբաթ»-ի ավանդույթն արդեն մի քանի տարի է՝ «ներխուժել է» նաև հայաստանյան խանութներ։ Նոյեմբերի վերջին ուրբաթ օրը շոփինգի սիրահարներն ու հետաքրքրասեր սպառողները պտտվում են բրենդային խանութներով ու մոլերով՝ գտնելու որակյալ ապրանքներ իրական զեղչերով։

Շոփինգի սիրահար Տաթևիկ Սողոյանը, սակայն, «Սև ուրբաթին» սպասում է ոչ թե հայաստանյան խանութներից գնումներ անելու, այլ արտասահմանյան հայտնի բրենդային խանութների օնլայն կայքերում պատվերներ գրանցելու համար։ Տաթևիկի կարծիքով՝ օնլայն խանութներում զեղչերն ավելի նկատելի են․ «Այստեղ հարցն այն է, որ արտասահմանյան կայքերից գնումներ անելիս, այն էլ «Սև ուրբաթին», կարող ես ամենահայտնի խանութներից իրական զեղչերով, շատ մատչելի գնել բրենդային հագուստ կամ այլ իր։ Չնայած նկատելի է նաև այն, որ այս մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանում ևս «Սև ուրբաթին» արվում են իրական զեղչեր։ Պատճառն, իմ կարծիքով, օնլայն խանութների հետ ստեղծված մրցակցությունն է, ինչը, իհարկե, դրական է»։

Արդյոք իրական են հայաստանյան խանութների զեղչերը, որոնք երբեմն կարող են հասնել 50-70%-ի, այս հարցի շուրջ զրուցեցինք Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի հետ․ «Մենք պարբերաբար ուսումնասիրություններ ենք անում․ ֆիքսում ենք մի քանի խանութներում ապրանքների գները, հետո դրանք համեմատում զեղչված գների հետ։ Կարող եմ ասել, որ երկու դեպքերն էլ ակնհայտ են։ Երբեմն եղել է՝ սպառողը զանգահարել ու ասել է, թե խանութը զեղչ է հայտարարել, բայց պատկերն այլ է եղել»։

Հակոբյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ շատ խանութներ երբեմն զեղչում են անորակ ապրանքներ կամ այնպիսիք, որոնք մի քանի տարի առաջ են արտադրվել ու հիմա կուտակումներ են առաջացել։

«Հայաստանում որոշ բրենդային խանութներ ազդում են սպառողի հոգեբանության վրա․ երբ գրված է 20-50% զեղչ, մարդը ֆիքսում է 50-ը, բայց հիմնական ապրանքները զեղչված են լինում օրինակ 20-30%:

Արտասահմանյան օնլայն խանութների պարագայում ևս կարող են գինը սկզբում բարձրացնել, հետո իջեցնել, բայց այնտեղ զեղչերն, իհարկե, ավելի մեծ են, իսկ տարբերությունը՝ նկատելի։ Խնդիրն այստեղ խանութների բարեխղճության մեջ է»,-ասաց մեր զրուցակիցը։

Հավելենք, որ «Սև ուրբաթի» արմատները եկել են Ամերիկայից, որտեղ Սուրբ Ծնունդից և Ամանորից առաջ մարդիկ սկսում են պատրաստվել՝ գնելով նվերներ իրենց, ընկերների ու հարազատների համար, իսկ խանութներն էլ առաջարկում են մեծ զեղչեր՝ ապահովելով գնումների ահռելի քանակ։ «Սև ուրբաթը» միշտ հաջորդում է Երախտագիտության օրվան (Thanksgiving day), որն էլ անցկացվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը։ 

Աննա Կոստանյան

Թեգեր: Շոփինգ, Սև ուրբաթ