Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 17:38
Աշխարհում

Իրաքի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ

Ադել Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել է Իրաքի՝ «բռնության և քաոսի անդունդն ընկնելը» թույլ չտալու ձգտումով

img

Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին ուրբաթ օրը հայտարարել է երկրում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական տալու իր մտադրության մասին:

«Ես մտադիր եմ հրաժարականի դիմում ներկայացնել ներկայացուցիչների խորհրդին (խորհրդարան)», - վարչապետի խոսքը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը: Աբդել Մահդին իր որոշումը հիմնավորել է «Իրաքի՝ բռնության և քաոսի անդունդը ընկնելը թույլ չտալու» ձգտումով։

Նշենք, որ Իրաքում բողոքի ակցիաները չեն դադարում հոկտեմբերի սկզբից. փողոցները լի են մարդկանցով, որոնք դժգոհ են կյանքի պայմանների վատթարացումից, երիտասարդության շրջանում բարձր գործազրկությունից և կոռուպցիայից: Գրեթե ամենուրեք ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով:

Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ 
Վերջին տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ, ավելի քան 15 հազար մարդ տուժել է:

Թեգեր: Ադել Աբդել Մահդի, Իրաք