Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
29 Նոյ, 19:08
Տնտեսություն

ԵԱԶԲ-ն Երևանում կմասնակցի Եվրասիական գործարար կենտրոնի շինարարությանը

Եվրասիական զարգացման բանկում կարծում են, որ Հայաստանում շատ չօգտագործված հնարավորություններ կան

img

ԵԱԶԲ-ն քննարկում է Երևանում Եվրասիական ֆինանսական կենտրոնի կառուցման նախագիծը: Այս մասին Մոսկվայում «Եվրասիական տնտեսական ինտեգրացիա» խորագիրը կրող XIV միջազգային համաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը։ 

«Հայաստանը մեզ համար չօգտագործված հնարավորություններ ունի: Մենք մշակման փուլում ունենք բավականին ծավալուն նախագծեր։ Ֆինանսավորել ենք «Հայաստանի էլեկտրացանցերը», այժմ ավելի մեծ հայտ ենք ներկայացրել՝ Երևանում Եվրասիական գործարար կենտրոնի կառուցման համար»,-ասել է Բելյանինովը։ 
Բելյանինովը նշել է, որ այս նախագծի համար շատ երկար են հավաքվել փաստաթղթերը, ի վերջո դրանք ներկայացվել են բանկին:

«Մենք գնահատել ենք և կարծում ենք, որ այս նախագիծն արժանի է, որպեսզի այն դիտարկենք», - նշել է Բելյանինովը:
Բանկը, նրա խոսքով, մասնակցել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարտատոմսերի տեղաբաշխմանը: Բացի այդ, ԵԱԶԲ-ն ֆինանսավորում է Հայաստանի մի քանի բանկերին՝ «Արդշինբանկ» (10 միլիոն դոլարի վարկային գիծ), «Ամերիաբանկ» (30 միլիոն դոլար), Araratbank և Conversebank (6 միլիոն դոլար), որոնք վարկավորում են փոքր և միջին բիզնեսը:

Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջպետական համաձայնագրի հիման վրա: 2009- ին համաձայնագրին միացել են Հայաստանն ու Տաջիկստանը, 2010-ին ՝ Բելառուսը, 2011- ին՝ Ղրղզստանը ։ 
Միջազգային ֆինանսական կազմակերպության հիմնական խնդիրն է ԵԱՏՄ երկրներում նախագծերի ներդրումային աջակցությունը, առևտրատնտեսական կապերի և հետագա ինտեգրման հնարավորությունների ընդլայնումը:

Թեգեր: Եվրասիական Զարգացման Բանկ