Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 08:55
Աշխարհում

Պատմության այս օրը ծնվել է Ուինսթոն Չերչիլը

Նա է ստեղծել պատմության առաջին տանկերը

img

Միացյալ Թագավորության Վարչապետ, Բրիտանական ակադեմիայի պատվավոր անդամ, գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ուինսթոն Չերչիլը ծնվել է 1874թ. նոյեմբերի 30-ին Մարլբորոյի դքսերի Բլենհեյմ պալատում: Նրա հայրը՝ լորդ Ռենդոլֆ Սպենսեր Չերչիլը, ճանաչված քաղաքական գործիչ էր, Պահպանողական կուսակցության անդամ:

Չերչիլն իր կարևոր մասնակցությունն  է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմում` մշակելով առաջին տանկերը և ատեղծելով տանկային զորքեր:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում` 1940թ., պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի Վարչապետ: Նոր պաշտոնում իր առաջին և կարևորագույն քայլը Պաշտպանության նախարարության ստեղծումն էր` դրանով իսկ ցամաքային, օդային և ծովային զորքերը կենտրոնացնելով մեկ կետում. նախկինում դրանք բաժանվում էին առանձին նախարարությունների միջև:

Չերչիլը Ռուզվելտի և Ստալինի հետ կազմել է Հակահիտլերյան կոալիցիան, որն իր կարևոր ներդրումն է ունեցել Գերմանիային պարտության մատնելու հարցում:

1955թ. ապրիլի 5-ին Չերչիլը հրաժարական է ներկայացրել` տարիքի և առողջության հետ կապված խնդիրների պատճառով, և տասը տարի անց կնքել իր մահկանացուն:

Թեգեր: Ուինսթոն Չերչիլ, պատմության այս օրը