Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 20:14
Աշխարհում

Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

Զորավարժությունները կանցկացվեն դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 20-ը

img

Իրանը, Ռուսաստանը և  Չինաստանը դեկտեմբերի 22-ից մինև հունվարի 20-ը համատեղ կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ: Այդ մասին նոյեմբերի 30-ին  հայտնել է իրանական բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Հանզադին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 

«Այդ զորավարժությունների նպատակն է ապահովել հավաքական անվտանգությունը և օգնել ամրապնդելու  անվտանգությունը Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, որտեղ տեղի են ունենում տարբեր միջադեպեր, մասնավորապես ծովահենություն», - նշել է Հոսեյն Հանզադին։

Ըստ աղբյուրի՝ զորավարժությունների նախնական պլանը մշակվել է հոկտեմբերին երեք երկրների ներկայացուցիչների կողմից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի, Չինաստանի  և Իրանի ռազմական նավաստիների առաջիկա զորավարժությունները կոչված են պայքարելու ահաբեկիչների և ծովահենների դեմ, իսկ ավելի վաղ Իրանի ԱԳ-ի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նշել էր, որ այդ զորավարժությունները որևէ երկրի նկատմամբ թշնամանքի դրսևորում չեն:

Թեգեր: Իրան, ՌԴ, Չինաստան