Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 16:43
Արցախ

Արցախի ԱԺ Աշոտ Ղուլյանն առաջադրվել է նախագահի թեկնածու

2020 թվականի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար․ Աշոտ Ղուլյան

img

Ստեփանակերտում այսօր տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության վեցերորդ համագումարը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը։

Ըստ աղբյուրի՝ համագումարին ներկայացվել են կուսակցության կենտրոնական խորհրդի և վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները: Հաջորդիվ տեղի են ունեցել կուսակցության նոր՝ ենտրոնական խորհրդի և կենտրոնական վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ընտրությունները: 

Համագումարի ընթացքում  կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ ԱԺԿ-ն հանրապետության քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից է, և գրեթե վերջին 20 տարիներին երկրի հանրային, քաղաքական կյանքում ժողովրդավարական կուսակցությանը հաջողվել է ձևավորել ու նաև անխաթար պահել սեփական դիմագիծը:

Համագումարի ժամանակ ողջույնի խոսք է ասել նաև  Եվրոպայի «Ազատ դաշինք»-ի նախագահ Լորենա Լոպես դե Լագալը՝ իր աջակցությունը հայտնելով ԱԺԿ-ին և մաղթելով  հաջողություններ կուսակցության առաջիկա աշխատանքներում:

Համագումարի օրակարգում ընդգրկված 2020 թվականի նախագահական ընտրություններում Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից թեկնածու առաջադրելու մասին հարցի քննարկմանը միաձայն որոշմամբ բոլոր պատվիրակների կողմից ընդունվել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանի թեկնածությունը:

Աշոտ Ղուլյանն իր խոսքում ընդգծել է, որ 2020 թվականի ընտրությունները լինելու են տեսակի ընտրություն և վեր են հանելու մարդու, կառավարչի ու քաղաքական գործչի այն արժեքները, որոնք առավել ընդունելի են մեր հասարակության համար: 

«Սա լինելու է առավել խորիմաստ ընտրություն՝ հասկանալու համար՝ ով ենք մենք՝ որպես հասարակություն, և մեզանից յուրաքանչյուրը՝ որպես անհատականություն»,- Աշոտ Ղուլյան:

Թեգեր: Արցախ, Աշոտ Ղուլյան