Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
30 Նոյ, 23:00
Աշխարհում

Իրաքում բողոքի ակցիաների ընթացքում 2 մարդ է զոհվել

Հոկտեմբերի սկզբից սկսված բողոքի ցույցերի արդյունքում զոհվել է ավելի քան 400 մարդ

img

Այսօր՝  նոյեմբերի 30-ին, Իրաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում զոհվել է 2, վիրավորվել՝  26 մարդ։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ աղբյուրի՝ Բաղդադում առնվազն 11 ցուցարար է տուժել, երբ ոստիկանությունը, փորձելով կանխել նրանց մուտքը «կանաչ գոտի», որտեղ գտնվում են օտարերկրյա դեսպանատներն ու կառավարական հաստատությունները, օգտագործել է մարտական փամփուշտներ և արցունքաբեր գազ։

Նշվում է, որ Շիա մահմեդականների համար Սուրբ էն Նաջաֆ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաքից  հարավ, ցուցարարներին ցրելու ժամանակ նրանցից 2-ը զոհվել են, 15-ը հրազենային վնասվածքներ են ստացել:

Նշենք, որ երեկ՝ նոյեմբերի 29-ին, կառավարության ղեկավարը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին, որպեսզի թույլ չտա «Իրաքի մուտքը բռնության և  քաոսի անդունդ»:

Հիշեցնենք, որ Իրաքում բողոքի ակցիաները չեն դադարում հոկտեմբերի սկզբից։ Երկրի գրեթե բոլոր քաղաքներում տեղի ունեցող բողոքի ցույցերն ուղեկցվում են բռնությամբ և անկարգություններով։  Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը և  արտահերթ խորհրդարանական ընտրություններ։  

Անկարգությունների ընթացքում զոհվել է ավելի քան 400 մարդ։

Թեգեր: Իրաք, հակակառավարական ցույցեր