Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 01:00
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը հայտարարել Է, որ TANAP նախագիծը կարագացնի հանրապետության տնտեսական աճը

Գազատարի սկզբնական թողունակությունը, որը դիտարկվում է որպես «Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից, կկազմի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ

img

Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագծի իրականացումն ավելի մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարանցիկ գործառույթին, ինչը կանդրադառնա տնտեսության արագ աճի, աշխատատեղերի ստեղծման և  երկրի անվտանգության վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան, որը մասնակցել է Հունաստանի հետ սահմանին գտնվող Էդիրնայում գազատարի գործարկման պաշտոնական արարողությանը ։

«Ձեզ հայտնի է, որ էներգակիրների փոխադրման տեսանկյունից այս նախագիծը կարևորագույն նախագիծ է, որն էլ ավելի մեծ նշանակություն է տալիս Վրաստանի տարանցիկ գործառույթին։  Մենք բոլորս լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է, որ մեր երկիրը կատարի կամրջի գործառույթը և այդ դերը ոչ միայն տնտեսության, քաղաքականության և մշակույթի, այլև էներգակիրների տեսանկյունից, քանի որ մեր կառավարության կարևորագույն մարտահրավերը արագ տնտեսական աճն է, նոր աշխատատեղերն ու երկրի անվտանգությունը», - Գախարիայի խոսքը մեջբերում Է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

Գախարիայից բացի, նախագծի գործարկման պաշտոնական արարողությանը մասնակցել են նաև  Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները:

Գազատարի սկզբնական թողունակությունը, որը դիտարկվում է որպես «Թուրքական հոսքի» հնարավոր մրցակից, կկազմի տարեկան 16 մլրդ խորանարդ մետր գազ։  Այդ ծավալներից 6 մլրդ խմ-ը մնալու է Թուրքիայում, իսկ 10 մլրդ խմ-ը՝  կփոխադրվի Եվրոպայի հարավ։  TANAP-ը Հարավային գազային միջանցքի մի մասն է, որը Բաքվից մինչև Իտալիայի հարավ ձգվում է Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ալբանիայի տարածքով:

Թեգեր: TANAP, Վրաստան, Գեորգի Գախարիա