Skip to main content
Աջակցություն 25 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10306')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Ի՞նչ եք կարծում, ֆեդերացիայի նոր նախագահի օրոք հայկական ֆուտբոլն ի վերջո վերելք կապրի:

Choices
01 Դեկ, 07:00
Աշխարհում

Իրաքի մի շարք նահանգներ դեկտեմբերի 1-ը սգո օր են հայտարարել

Այդ օրը հայտարարվել է ոչ աշխատանքային

img

Իրաքի ութ նահանգ դեկտեմբերի 1-ը ոչ աշխատանքային օր է հայտարարել  ի նշան բախումների հետևանքով զոհվածների և շարունակվող բողոքի ակցիաների։ Այս մասին հայտնում է «Մավազին նյուզ» պարբերականը։  Մերձավոր Արևելքում կիրակի օրը շաբաթվա առաջին աշխատանքային օրն է։

Համապատասխան որոշումն ընդունվել է Բաղդադից հարավ գտնվող Բաբիլ, Դի Քար, Դիյալա, էդ Դիվանիա, Կերբելա, Մայսան, Մութաննա և Էն Նաջաֆ նահանգներում:

«Անվտանգության ոլորտում տիրող իրավիճակի, շարունակվող բողոքի ակցիաների կապակցությամբ, ինչպես նաև ի նշան մահացածների սգո դեկտեմբերի 1-ը հայտարարվում է ոչ աշխատանքային օր», - ասված է իշխանության տեղական մարմինների հայտարարություններում:

Չնայած Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի հրաժարականի մասին հայտարարությանը, երկրի հարավում շարունակվում են արյունալի բախումները: Ցուցարարները վճռական են շարունակել ելույթներn ընդհուպ մինչև խորհրդարանի լուծարում և կոռուպցիոներների դատական պատասխանատվության ենթարկում։

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվում Դի Քար նահանգում։ Նրա վարչական կենտրոնում՝ Էն Նասիրիա քաղաքում, ամեն օր բռնության զոհ են դառնում տասնյակ մարդիկ։  Միայն վերջին երկու օրվա ընթացքում այնտեղ ավելի քան 40 մարդ է սպանվել։ Ցուցարարները ուժայիններին մեղադրում են հրազեն կիրառելու մեջ, ոստիկանությունը հայտարարում է, որ ցուցարարների վրա կրակելու հրաման չի տվել: Քաղաքում հրդեհում են նրանց տները, ովքեր, ցուցարարների կարծիքով, կարող են մասնակից լինել բռնությանը։ 

Շարունակվում են բախումներն ու բռնության ակցիաները Քերբելում և էն Նաջաֆում։  Զոհերի մասին հստակ տեղեկություններ չկան։ Անկարգությունների երկու ամսվա ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 400 մարդ, զոհեր կան ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցների շրջանում:  Տուժել են 15 հազարից ավել մարդ։

Թեգեր: Իրաք