Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 09:18
Հասարակություն

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն

img

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արթիկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Համաձայն Վրաստանից ստացված տեղեկության՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհը սահմանվել է որպես այլընտրանքային ավտոճանապարհ։

Թեգեր: ՀՀ ԱԻՆ, Ավտոճանապարհները Հայաաստանում