Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 10:11
Իրավունք

Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 4-ին

Դատարանը կհրապարակի Գևորգ Կոստանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ –ի միջնորդության վերաբերյալ որոշումը

img

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ նոյեմբերի 30-ին ուշ երեկոյան ավարտվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, ընտրելու ՀՔԾ–ի միջնորդության քննությունը։

Դատական նիստը տևել է մոտ 5 ժամ։ Դատարանն այդ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին։

Կոստանյանի պաշտպանական թիմը ներկայացրել է համապատասխան փաստարկներն ու առարկությունները՝ հավելելով, որ Գևորգ Կոստանյանը չի թաքնվում և չի թաքնվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին «Մարտի 1»-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել որպես մեղադրյալ ներգրավել Գևորգ Կոստանյանին և ՀՔԾ ներկայանալու համար նրան 48 ժամ ժամանակ տվել

Թեգեր: ՀՔԾ, Գևորգ Կոստանյան