Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 07:05
Աշխարհում

Տոկիոյում ավարտվել է Օլիմպիադա-2020-ի համար նախատեսված նոր մարզադաշտի կառուցումը

Մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար

img

Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտի շինարարությունն ավարտվել է։

Հինգհարկանի շենքի նախագիծը մշակել է ճապոնացի նշանավոր ճարտարապետ Կենգո Կուման, և մարզադաշտի կառուցման համար ծախսվել է 1,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է dw.com-ը։

Armenia Today

Մարզադաշտը նախատեսված է 60 հազար հանդիսատեսի համար և համատեղում է ավանդական ճարտարապետության տարրերը մոդեռնիստական ձևերի հետ: Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից օգտագործվել է մոտ 2 հազար խորանարդ մետր եղևնի:

Մարզադաշտի դիզայնը և ժամանակակից օդորակման համակարգը թույլ կտան պահպանել օպտիմալ ջերմաստիճանը՝ չնայած այն 40 աստիճանի ջերմությանը, որը սովորաբար տիրում է Տոկիոյում ամռանը:

Armenia Today

Արենայում տեղի են ունենալու խաղերի բացման և փակման արարողություններ, ինչպես նաև աթլետիկայի մրցումներ:

Նշենք, որ ամառային Օլիմպիական խաղերը կացկացվեն Տոկիոյում 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, իսկ պարալիմպիական խաղերը` օգոստոսի 25-ից սեպտեմբերի 6-ը:

Armenia Today

Թեգեր: Տոկիո, Օլիմպիական Խաղեր