Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 19:05
Հասարակություն

Ինֆոգրաֆիկա. որքա՞ն գումար է հանգանակել «Հայաստան» հիմնադրամը վերջին 10 տարիների ընթացքում

2009-2019 թվականների ընթացքում հանգանակությունների գագաթնակետը եղել է 2013 թվականը

img

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում 2004-2019 թթ. ընթացքում հանգանակված առավել շատ միջոցները բաժին են ընկնում 2008 թվականին: Համաձայն Armenia Today- ի տրամադրության տակ հայտնված տեղեկատվության՝ նշված տարում հավաքագրվել է 35․009․156 դոլար։

Այդ գումարն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ՝ 2007 թվականի ցուցանիշը, որը կազմել է 15․275․000 դոլար։ Նշենք, որ քննարկվող ժամանակահատվածում նվազագույն գումարը հանգանակվել է 2005 թվականին, երբ հիմնադրամի նվիրատվությունները կազմել են 7․770․000 դոլար։ Ընդ որում 2004 թվականին նվիրատվությունների չափը կազմել է 11․400․000 դոլար։

Վերջին տասնամյակում՝ 2009-2019 թվականների ընթացքում, նվիրատվությունների գագաթնակետը եղել 2013 թվականը։ Այս տարի հիմնադրամը հավաքեց $ 22.661.372: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին նվիրատվության չափը կազմել է 21.422.477 դոլար։ Հիմնադրամի 2009-19 թթ. հավաքագրումների մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Armenia Today-ի ինֆոգրաֆիկայում:

Հիշեցնենք, որ այս տարի հիմնադրամը հանգանակել է 9.856.100 դոլար։ Խոշորագույն նվիրատուների ցանկում առաջին տեղում է հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունը: Ընկերությունն այս տարի հիմնադրամին է փոխանցել 1,5 մլն դոլար։

Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է գործարար Սամվել Ալեքսանյանը, որը 200 հազար դոլար է փոխանցել հիմնադրամին: Երրորդ տեղում «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատեր Վարդանյանների ընտանիքն է, որը փոխանցել է 60 մլն դրամ։

Բանկային համակարգի կողմից հիմնադրամին է փոխանցվել 56 մլն դրամ. «Արարատ» բանկը՝ 40 մլն դրամ, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը՝ 15 մլն դրամ, իսկ Կենտրոնական բանկը՝ մլն դրամ:

Համաձայն հիմնադրամի կայքում տեղադրված տեղեկատվության՝ դրամահավաքի ընթացքում ստացվել է ավելի քան 450 զանգ, 1420 հաղորդագրություն, ինչպես նաև 1690 առցանց նվիրատվություն:

Թեգեր: Ինֆոգրաֆիկա, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ