Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 20:15
Աշխարհում

Ռուս-թուրքական 12-րդ համատեղ պարեկությունն է իրականացվել Սիրիայում

Համատեղ պարեկությունն իրականացվել է Սիրիայի Ալ - Հասակայի, Հալեպի և Ռաքքայի նահանգներում

img

Ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներն ու թուրքական զինուժը 12-րդ համատեղ պարեկությունն են հաջողությամբ անցկացրել Սիրիայի Ալ - Հասակայի, Հալեպի և Ռաքքայի նահանգներում: Այս մասին հայտնում է russian.rt.com-ը։

Ռուսական բանակը՝ օդատիեզերական ուժերի ներգրավմամբ, նաև առանձին օդային պարեկություն է իրականացրել Սիրիայում՝ Կամիշլի-Քաբուր-Էլ Բիդ-Դեյրուն Աղա-Աթբա-Շադկա-Բաբասի-Կեյլ Հասանուկ-Մաջարլուկ-Շալհումիա-Թելլ Խաթուն-Այիշա-Դամբա-Մաաշուկ-Աթբա-Դեմիր-Կապու-Հիբեթ-Թոլֆա ուղղությամբ:

Սիրիական ընդդիմադիր մամուլի փոխանցմամբ՝ նախորդ պարեկությունների ընթացքում ռուսական օդատիեզերական ուժերի այդքան շատ ուղղաթիռներ դեռ երբեք որևէ մեկը չէր տեսել Սիրիայի երկնքում:

Օդ է բարձրացել նաև ռուսական բազմաֆունկցիոնալ անօդաչու «Орлан-10» ինքնաթիռը, որը, սովորաբար, ներգրավվում է հետախուզական գործողությունների ընթացքում:

Թեգեր: Թուրքիա, Ռուսաստան, Սիրիա, համատեղ պարեկություն