Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 13:35
Հասարակություն

Ռուսաստանում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է գետը

Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսում եղել է 44 մարդ, որոնցից 15-ը զոհվել են, 18-ը՝ վիրավորվել

img

ՌԴ Զաբայկալի երկրամասում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսն ընկել է կամրջից։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Դեկտեմբերի 1-ին զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսն ընկել է Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանի Կուենգա գետը: Վթարի պատճառ է դարձել պայթած անիվը։

Ըստ նախնական տվյալների՝ ավտոբուսում եղել է 44 մարդ, որոնցից 15-ը զոհվել են, 18-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից 6-ը հոսպիտալացվել են։

Ուղևորների մի մասը արգելափակված է եղել ավտոբուսում։ ՌԴ ԱԻՆ-ի փրկարարները ուղևորներին մեկ-մեկ դուրս են բերում ավտոբուսից։

Չիտայից երկու ուղղաթիռ են ուղարկել դեպքի վայր։

Թեգեր: ՌԴ, ՃՏՊ