Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուդովիկ Օրբանի

ՀՀ վարչապետը շնորհավորել է Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ

img

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի վարչապետ Լյուդովիկ Օրբանին՝ Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

ՀՀ վարչապետի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարո՛ն վարչապետ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի բարեկամ ժողովրդին Ռումինիայի Մեծ միավորման օրվա կապակցությամբ»։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ հարաբերությունների շարունակական ամրապնդումն ու ընդլայնումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

«Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հայ-ռումինական միջպետական հարաբերություններին հաղորդել նոր որակ ու մեր համագործակցությունը համալրել նորանոր բովանդակալից նախաձեռնություններով:

Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն, իսկ Ռումինիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Լյուդովիկ Օրբան, Հայաստան, Ռումինիա