Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 21:20
Աշխարհում

Իրաքի խորհրդարանը բողոքի ցույցերի ֆոնին կքննարկի վարչապետի հրաժարականը

Նոյեմբերի 30-ին երկրի վարչապետը հրաժարականի գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարան

img

Իրաքի կառավարությունը երկրի վարչապետի հրաժարականից հետո կշարունակի կատարել իր գործառույթները։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի նախարարների կաբինետը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքի տարածած հաղորդագրությանը։

Շաբաթ օրը կառավարության արտահերթ նիստի ավարտից հետո նրա ղեկավար Ադել Աբդել Մահդին հրաժարականի գրավոր դիմում է ներկայացրել խորհրդարան: Այդ հարցով պատգամավորների քվեարկությունը նշանակված է դեկտեմբերի 1-ին։

Իրաքի շիական համայնքի առաջնորդներից Մուքթադա աս-Սադրն արդեն շաբաթ օրը հայտարարել էր, որ իր քաղաքական «Սաիրուն» դաշինքը, որն ունի բարձրագույն օրենսդիր մարմնում նոմինալ մեծամասնություն, չի մտնի երկրի նոր կառավարություն:

Իրաքում միաժամանակ շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները։ Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է շաբաթ օրը:

Իրաքի ութ նահանգներում դեկտեմբերի 1-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել՝ ի հիշատակ բախումների հետևանքով զոհվածների: Այս որոշումն ուժի մեջ է Բաղդադից հարավ գտնվող Բաբիլ, Դի Քար, Դիյալա, էդ Դենիյա, Կերբելա, Մայսան, Մութաննա և Էն Նաջաֆ Նահանգներում:

Չնայած Իրաքի վարչապետի հրաժարականին՝ երկրի հարավում շարունակվում են արյունալի բախումները:

Հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Դի կար նահանգում։ Նահանգի վարչական կենտրոնում ՝ Էն Նասիրիա քաղաքում, ամեն օր բռնության զոհ են դառնում տասնյակ մարդիկ։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում այնտեղ ավելի քան 40 մարդ է սպանվել։

Թեգեր: Ադել Աբդել Մահդի, Իրաք