Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 23:35
Աշխարհում

Պայթյուն Սիրիայի հյուսիսում․ կան զոհեր ու վիրավորներ

Միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ և Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ

img

Թուրքիայի հետ սահմանին՝ Սիրիայի Հասեկե նահանգի հյուսիսում գտնվող Թել Հալաֆ քաղաքում, պայթյուն է որոտացել:

Ըստ գործակալության տվյալների ՝ միջադեպի հետևանքով զոհվել և վիրավորվել են թուրք զինվորականներ և Սիրիայի ընդդիմությանն աջակցող թուրք գրոհայիններ: Այս մասին հայտնում է SANA գործակալությանը:

Պայթյունը տեղի է ունեցել անասնաբուժական կլինիկայի շենքի մոտակայքում, տուժածները տեղափոխվել են Թուրքիա:

Բացի այդ, Ռաս ալ-Այն քաղաքում գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում տեղացիներից խլած ունեցվածքը բաժանելու պատճառով։

Նոյեմբերի 6-ին թուրք զինվորականները փորձել են ականապատել Սիրիայի Ալ-Ախրաս գյուղը։ Գործողության ընթացքում մեքենան պայթել է, ինչի հետևանքով թուրք զինվորականները մահացել են։ Մահացածների հստակ թիվը չի նշվում։

Թեգեր: Սիրիա, Թուրքիա, Հասեկե