Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
01 Դեկ, 22:30
Կարծիք

Երևանի և Բաքվի միջև․ Մոսկվան անկողմնակալ միջնորդի դերում

Կրեմլը հասկանում է, որ Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսումն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանի ապակայունացման

img

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով կլինի Բաքվում: Այցի շրջանակներում Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահի հետ և քննակումներ կունենա արտգործնախարարի հետ։

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Ադրբեջան տեղի կունենա Հայաստան նրա համանման այցից ընդամենը մի քանի շաբաթ անց։

Կարելի է ասել, որ Բաքվում կայանալիք բանակցությունների արդյունքում Սերգեյ Լավրովը դիվանագիտական էթիկետի շրջանակներում հայտարարություններ կանի, որոնք դուր կգան ընդունող կողմին։

Նման հանդիպում և հայտարարություններ տեղի ունեցան Երևան կատարած այցի ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա պնդումները Հայաստանում շատերի կողմից մեկնաբանվեցին որպես Մոսկվայի կողմից Արցախի Հանրապետությունը որպես բանակցությունների կողմ ճանաչելու մտադրություն։

Ակնհայտ է, որ Անդրկովկասը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջան է Ռուսաստանի համար, և այս համատեքստում Ռուսաստանը ստիպված է հավասարակշիռ մոտեցում ցուցաբերել Հայաստանի և բարեկամ Ադրբեջանի միջև և, հետևաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Մոսկվան, անկողմնակալ միջնորդի դեր կատարելով, այսուհետ ևս շարունակելու է հավատարիմ մնալ Երևանի և Բաքվի միջև հավասարությանը։

Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարել էր, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, աշխատում է արտացոլել կողմերի իրական շահերն ու արդար հավասարակշռությունը:

Սակայն հարցն այն է, թե ինչ է նշանակում «ազնիվ փոխզիջում», որն արտացոլում է շահերի իրական և արդար հավասարակշռությունը։ Եթե դրանք միջազգային միջնորդների, այդ թվում՝ Մոսկվայի կողմից առաջարկված կարգավորման Մադրիդյան սկզբունքներն են, ապա դրանք, ինչպես ցույց տվեցին դրանց գոյության անցած 12 տարիները, ոչ մի քայլով կողմերին չեն մոտեցրել հակամարտության կարգավորմանը։

Ակնհայտ է, որ մի իրավիճակում, երբ Երևանն ու Բաքուն ըստ էության գտնվում են նոր պատերազմի շեմին, Մոսկվան փորձում է թույլ չտալ նման անցանկալի զարգացում։ Դատելով ամենից՝ Կրեմլը հասկանում է, որ Ղարաբաղում զինված հակամարտության վերսկսումն անխուսափելիորեն կհանգեցնի տարածաշրջանում ապակայունացման՝ ներգրավելով այլ համաշխարհային աշխարհաքաղաքական կենտրոնների։ Ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների ոչ միայն Անդրկովկասում, այև հարևան շրջաններում, այդ թվում՝ Հյուսիսային Կովկասում։

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի այցերին Երևան, իսկ այժմ նաև Բաքու, չի կարելի բացառել, որ Ռուսաստանի ղեկավարությունը մտադիր է Փաշինյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպել: Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը ԱՊՀ –ի պետությունների բոլոր ղեկավարների մասնակցությամբ:

Թեգեր: Մոսկվա, Երևան, Բաքու, Սերգեյ Լավրով