Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 09:05
Սպորտ

Հուսով եմ՝ Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»․ Սարի

«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 2-ին

img

Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ակնկալում է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կնվաճի «Ոսկե գնդակը»։

Մարզիչի կարծիքով դե Լիխտը կդառնա լավագույն երիտասարդ խաղացող, իսկ Դիբալան օրերից մի օր՝ «Ոսկե գնդակ»-ի հավակնորդ ։

«Յուվենթուս»-ի մարզիչը նաև խոսել է նախորդ խաղում պորտուգալացի հաձակվողի խաղի մասին․

«Կրիշտիանուն հաջողության հասավ նախորդ խաղում չնայած որոշ անախորժություններին: Այժմ նա ուղղակի պետք է աճի կատարելության տեսանկյունից»,- ընդգծել է Սարին:

Նշենք, որ այս տարի «Ոսկե գնդակ»-ի 30 հավակնորդների անուններ են հայտնի դարձել: Ցուցակում ամենամեծ ներկայացվածությունն ունի Չեմպիոնների լիգայի անցած՝ 2018-19 թթ. մրցաշրջանի հաղթողը՝ «Լիվերպուլ»-ը (7 ֆուտբոլիստ), 5 հոգի ունի «Մանչեստեր Սիթի»-ն, իսկ «Բարսելոնա»-ն՝ 4։ Հավակնորդների թվում է նաև Լիոնել Մեսսին։

«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանանա դեկտեմբերի 2-ին:

Թեգեր: Կրիշտիանու Ռոնալդու, Մաուրիցիո Սարի, «Ոսկե Գնդակ»