Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 09:52
Աշխարհում

Իրաքում ցուցարարները կրկին հրկիզել են Իրանի հյուպատոսության շենքը

Ցուցարարները մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ՝ կիրակի երեկոյան, հրկիզել են Իրաքի Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքը

img

Իրաքում շարունակվում են բողոքի ակցիաները։ Ցուցարարները մեկ շաբաթում արդեն երկրորդ անգամ՝ կիրակի երեկոյան, հրկիզել են Իրաքի Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսության շենքը։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով իրաքյան Shafaq գործակալությունը:

Ավելի վաղ ցուցարարները ևս հրկիզել էին Իրանի հյուպատոսության շենքը։ Հյուպատոսարանի մոտ ուժայինների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր ավելի քան 100 մարդ: 

Թեհրանը Բաղդադին այս կապակցությամբ բողոքի նոտա էր հղել։ Իրաքի ԱԳ նախարար Մուհամեդ Ալի ալ Հակիմը։ ներողություն է խնդրել իր իրանցի գործընկերոջից՝ Ջավադ Զարիֆից։ 

Բաղդադում և հիմնականում շիաներով բնակեցված հարավում շարունակվում են բողոքի ակցիաները՝ աշխատատեղերի ստեղծման, կոռուպցիային վերջ դնելու և սոցիալական ծառայությունները բարելավելու պահանջով։

Ցուցարարները չեն հանդարտվում նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել վարչապետ Ադիլ Աբդուլ Մահդիի կառավարության հրաժարականի մասին։ Բազմաթիվ իրաքցիներ կարծում են, որ Իրանն աջակցել է Մահդիի կառավարությանը։ Նախորդ հրկիզումը տեղի էր ունեցել նոյեմբերի 28-ին։

Բախումների և անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան 350 մարդ, տուժել է շուրջ 50 հազար մարդ: 2003 թվականին Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո այս ցույցերն ամենամասշտաբայինն են։

Թեգեր: Իրաք, Իրանի Հյուպաստոսություն, Բողոքի Ակցիաներ