Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 10:13
Աշխարհում

Անդրբայկալի իշխանությունները տարածաշրջանում սուգ են հայտարարել

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 19 մարդ և նույնքան էլ՝ տուժել

img

Անդրբայկալի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Օսիպովը դեկտեմբերի 2-ը երկրամասում սգո օր է հայտարարել Սրետենսկի շրջանում դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով, որի հետևանքով զոհվել է 19 մարդ և նույնքան էլ՝ տուժել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով երկրամասի կառավարության մամուլի ծառայություն հայտարարությանը:

Օսիպովը հավաստիացրել է, որ երկրամասի կառավարությունն օգնություն ցույց կտա բոլոր տուժածների և զոհվածների հարազատներին:

Սգո օրն Անդրբայկալի երկրամասի ամբողջ տարածքում կխոնարհվեն ՌԴ-ի պետական դրոշները, Անդրբայկալի երկրամասի դրոշները, ինչպես նաև չեղյալ կհայտարարվեն ժամանցային հաղորդումներն ու միջոցառումները:

Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ դեկտեմբերին 1-ին, Սրետենսկ–Չիտա մարդատար ավտոբուսն 9–12 մետր բարձրության կամրջից ընկել է Կուենգա գետը: Վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, նույնքան ուղևորներ հոսպիտալացվել են երեք շրջանային հիվանդանոցներում: Ավտոբուսի վարորդը զոհվել է:

Նախնական տեղեկատվությամբ՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի առջևի անիվի պայթելու պատճառով:

Թեգեր: Անդրբայկալի Երկրամաս, ՃՏՊ