Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 10:28
Հասարակություն

Էս անգամ այլևս ոչ մեկդ չի «պլստալու»․ Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը Դիլիջանի «Գետափ» ռեստորանում «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն կողմից շան սպանության վերաբերյալ հադորդում է ներկայացրել ոստիկանություն

img

Դեկտեմբերի 1-ին Դիլիջանի «Գետափ» ռեստորանում «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը կրակել է շան վրա։ Կրակել է հրապարակային, բազմաթիվ մարդկանց ներկայությամբ ու իր հանցագործությանը փորձում է արդարացում գտնել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ականատեսներն ահազանգել են ոստիկանություն ու Դիլիջանի ոստիկանության պետի տեղակալը տվել է անմարդկային պատասխան՝«դե հա, իրա անասունն ա, ինչ կա դրա մեջ»»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը։

ՀՀ ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ այս դաժանության բոլոր մասնակիցներն օրենքի առաջ պատասխան են տալու։

«Իսկ մինչ այդ, գլխավոր հրաձիգ՝ «Դիլիջան» ազգային պարկի տնօրենը անհապաղ պաշտոնանկ պիտի արվի, քանի դեռ չի հասցրել կրակելու իր ունակությունը փորձարկել շրջակայքի բոլոր կենդանիների վրա»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ ԱԺ պատգամավորի գրառման՝ քաղաքացիների ահազանգով ժամանած ոստիկաններն էլ ասել են, թե կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքը դեռ ուժի մեջ չի մտել ու գնացել են։

«Որպես օրենքի հեղինակ՝ տեղեկացնում եմ բոլորին, որ օրենքը արդեն գործում է և քիչ առաջ պաշտոնապես դիմել եմ ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատարին՝ հանձնարարել սկսել քննություն Սուրիկ Աղաջանյանի հանդեպ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախատեսում է մեկից երեք տարի ազատազրկում»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Թեգեր: Նաիրա Զոհրաբյան, «Դիլիջան» Ազգային Պարկ