Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 10:53
Տարածաշրջան

Լավրովն այսօր երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

Օրակարգի գլխավոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը

img

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան։ 

ՌԴ ԱԳ նախարարը Բաքվում հադիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Օրակարգի գլխավոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդիրը: 

Համաձայն ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերին աջակցելն առաջնային խնդիր է Ռուսաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, և այն Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում է։

ՌԴ ԱԳՆ-ն միաժամանակ ընդգծում է, որ հակամարտությունը կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ կողմերի միջև երկխոսության ճանապարհով։

Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 10-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։

Թեգեր: Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Ադրբեջան