Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել

Բանավեճի ժամանակ ես կհիմնավորեմ թե ինչո՞ւ եմ պնդում, որ Ձեր գործողություններում առկա են պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ Դուք կկարողանաք կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին. Դավիթ Խաժակյան

img

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել. այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա մասնավորապես նշել է. «Հարգելի՛ պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում բանավեճի, որը, որպես ժողովրդավարական մշակույթի տարր, այլընտրանք չունի»։

Դավիթ Խաժակյանը նաև նշել է, որ բանավեճի ժամանակ ինքը կհիմնավորի, թե ինչո՞ւ է պնդում, որ քաղաքապետի գործողություններում առկա են կոռուպցիոն ու պաշտոնեական լիազորությունների չարաշահում, իսկ Մարուքյանը կկարողանա կետ առ կետ պատասխանել բարձրացված հարցերին։

Խաժակյանը նշել է, որ կսպասի արձագանքի, որպեսզի հեռուստաընկերության հետ պայմանավորվեն։

Թեգեր: Դավիթ Խաժակյան, Հայկ Մարության