Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ավետ Պողոսյանն է

Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ժխտեց այն տեղեկատվությունը, թե Ավետ Պողոսյանը ՀԱԿ կուսակցության վարչության անդամ է

img

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որից պարզ է դառում, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի:

Խոսնակը մասնավորապես նշել է. «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:

Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը»:
Մեր թղթակիցը կապ հաստատեց պարոն Կարապետյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք մամուլում շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ Ավետ Պողոսյանը ՀԱԿ կուսակցության վարչության անդամ է՝ համապատասխանում է իրականությանը թե ոչ, Երևանի քաղաքապետի խոսնակը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ ներկայումս Ավետ Պողոսյանն անկուսակցական է, իսկ մամուլում շրջանառվող լուրերն՝ ապատեղեկատվություն։ Ճշգրտող այն հարցին, թե գուցե նախկինում է եղել կուսակցության անդամ, պարոն Կարապետյանն ընդգծեց, որ Ավետ Պողոսյանի կյանքի մանրամասներին չի տիրապետում։

Թեգեր: Ավետ Պողոսյան