Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 13:25
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին

Հայազգի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը, քանի որ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից բարդ էր երկու ամիս չխաղալը

img

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին՝ անդրադառնալով իր թիմի հաղթանակին, որում կար նաև իր ներդրումը․ Մխիթարյանը գոլ է խփել խաղի վերջին րոպեներին և արդյունքում «Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է: 

Հայազգի ֆուտբոլիստը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը, քանի որ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական տեսանկյունից բարդ էր երկու ամիս չխաղալը, երբ թիմում մեկ տարով է։

«Կարոտել էի խաղալը, հիմա ինձ լավ եմ զգում: Երկու ամիսը երկար ժամանակ է: Իմ կարծիքով, կարևոր էր հաղթել այս խաղում: Թեպետ լավ չխաղացինք, սակայն վաստակեցինք կարևոր 3 միավոր»,- լրագրողների հետ զրույցում ասել է հայ կիսապաշտպանը:
Նա խոսել է նաև ընդհանուր ակումբի ու Հռոմի մասին` ասելով, որ քաղաքը իրեն շատ է դուր գալիս, իսկ ակումբը մարզչի ու ֆուտբոլիստների հետ շատ բաների կարող է հասնել:

«Կարծում եմ, որ մի փոքր էլ պետք է բարելավեմ իտալերենս իմ ուսուցչի հետ: Մնացածի վերաբերյալ չեմ կարող ասել ինչ-որ բան, քանի որ շատ չեմ խաղացել, չգիտեմ` կմնա՞մ այստեղ, թե՞ ոչ: Պետք է ավելի շատ աշխատեմ, պետք է բարելավեմ, հասկանամ իմ թիմակիցներին ավելի լավ, ավելի լավ խաղամ, ավելի շատ գոլեր հեղինակեմ ու կատարեմ ավելի շատ գոլային փոխանցումներ»,- ասել է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ ուրախ է նորից խաղալու ու գոլ հեղինակելու համար։
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն արտագնա խաղում հյուրընկալվեց «Վերոնա»-ին և առավելության հասավ 3։1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է 28 միավորով:

 

Թեգեր: Հենրիխ Մխիթարյան