Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 13:50
Հասարակություն

Ըստ ՀՅԴ ՀԵՄ-ի հայտարարության՝ Դեկտեմբերի 3-ին կկայանա Արայիկ Հարությունյանի և ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչների հանդիպումը

ԿԳՄՍՆ-ն էլ իր հայտարարության մեջ նշել է, որ սա ապատեղեկատվություն է և հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա

img

ՀՅԴ ՀԵՄ-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ՀԵՄ-ի ներկայացուցիչների ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 3-ին` ժամը 15:00-ին:Մասնավորապես նշվում է, որ 
«նոյեմբերի 29-ին ՀԵՄ-ը հանդես է եկել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ

Հարությունյանի բազմակի պնդումներն այն մասին, որ ինքը պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել և քննարկել կնճռոտ հարցրեը»։

Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 26-ին հրապարակված ՀՅԴ ՀԵՄ-ի հետևյալ պահանջները:

«1․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում արդիական պահանջներից և ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում և հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։
Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով Հայոց լեզու և Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ և հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը։
Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության և կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:
Նախագծում պետք է որոշակի լինի նաև գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարևորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից:
Մեր գործողությունները շարունակելու են բխել վերը նշված պահանջների կյանքի կոչման հրամայականի տրամաբանությունից:

Ակնկալում ենք նախարարի կառուցողական մոտեցումը», - ասված է տարածված հայտարարությունում։
Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն էլ հայտարարություն է տարածել այն մասին, որ հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա և սա ապատեղեկատվություն է:

Թեգեր: ՀՅԴ ՀԵՄ, ՀՀ ԿԳՄՍ