Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 14:13
Հասարակություն

Հայաստանում սպասվում են ձյան առատ տեղումներ․ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետի փոխանցմամբ՝ մերկասառույցը, բուքը շատ ճանապարհներ կդարձնեն դժվարանցանելի

img

«Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին՝ մերկասառույց»։Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը` հատկապես հրավիրելով վարորդների ուշադրությունը։ 

Առավոտյան ԱԻՆ փոխանցմամբ՝ Հանրապետության տարածքում կային դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ էր, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի էր:

Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն էր տեղում։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ էր, մյուսների համար՝ բաց:
Վարորդներին խորհուրդ էր տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Թեգեր: Գագիկ Սուրենյան