Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարի հետ

Արմեն Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը

img

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Մարիամ Ալ-Մուհեյրը ՀՀ նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։

Արմեն Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել և օգտագործել առկա մեծ ներուժը։

Հանդիպման շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել առաջիկայում սննդի անվտնգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է Հայաստանի և ԱՄԷ-ի կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը։

Արմեն Սարգսյանն ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարարին հրավիրել է Հայաստան՝ ևս մեկ անգամ քննարկելու իրականացվելիք ծրագրերը, ինչպես նաև տեղում ծանոթանալու մեր երկրի մրցակցային հնարավորություններին։

Թեգեր: Արմեն Սարգսյան, ԱՄԷ ՍնդիԱնվտանգության Պետնախարար, Մարիամ Ալ-Մուհեյր