Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 17:57
Հասարակություն

Կապանը՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք

Սա կնպաստի Կապանի և ընդհանուր Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը. Գևորգ Լոռեցյան

img

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է «ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները: Դեկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը հայտարարել է, որ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է:

Նշենք, որ «երիտասարդական քաղաք» տիտղոսի համար ներկայացված էին նաև այլ քաղաքներ. հաղթողը որոշվել է կարճ հաղորդագրությամբ (sms) քվեարկության և հայտերի փորձագիտական գնահատման` տեղում ուսումնասիրությունների արդյունքում:

«Ուրախալի է, որ մրցույթում հաղթել է Հայաստանի հեռավոր մարզ ներկայացնող քաղաքը: Սա կնպաստի Կապանի և ընդհանուր Սյունիքի մարզի երիտասարդական քաղաքականության ակտիվացմանը և տուրիստական հոսքերի շատացմանը: Նախարարությունը խրախուսելու է համայնքներում, հատկապես երիտասարդական մայրաքաղաքում, երիտասարդական նախաձեռնությունների ակտիվացմանը և աջակցելու է տեղական կազմակերպություններին»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարար Գ. Լոռեցյանը:

Նշենք, որ «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի անցկացմամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի խթանել համայնքների համաչափ զարգացումը:

Թեգեր: Կապան, Տարվա Երիտասարդական Մայրաքաղաք