Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
02 Դեկ, 18:16
Աշխարհում

C-400-ների նոր խմբաքանակի մատակարարման ժամկետների հարցը տեխնիկական խնդիր է․ Իսմայիլ Սաֆի

Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման համաձայնագիրը կկնքվի շուտով

img

Ռուսական C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի ձեռքբերման ժամկետների և ամսաթվի ճշգրտման հարցն ընդամենը տեխնիկական հարց է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի անվտանգության և արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին։

Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400-ների նոր խմբաքանակի ձեռքբերման համաձայնագիրը կկնքվի շուտով։

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը տեղեկացրել էր, որ C-400-ների օպցիոնի պայմանագիրը Թուրքիայի համար նախատեսվում է ստորագրել 2020 թվականին։

Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով` C-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար: 

Ռուսաստանն այս տարի կատարել է Թուրքիային C-400-ների չորս դիվիզիոնի մատակարարման պայմանագիրը՝ 2,5 մլրդ դոլար գումարով։ Պայմանագիրը նախատեսում է նաև ևս մեկ լրակազմի օպցիոն։

Թեգեր: C-400, Ռուսաստան, Թուրքիա