Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Անթույլատրելի է ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Վարչապետն ու Հորդանանի Արտգործնախարարը կարևորել են հակամարտությունների խաղաղ կարգավորումը

img

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին: Այս մասին փոխանցում է Վարչապետի մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան: «Այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը`  ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա պատմական հարաբերությունների փաստը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացմամբ»,-հավելել է Վարչապետը` առանձնակի կարևորելով տնտեսական կապերի խորացումն ու առանձին ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության բնագավառներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:

Այման Ալ Սաֆադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ իր երկիրը ևս կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, վստահություն հայտնել, որ Հայաստանում ունեցած արդյունավետ հանդիպումների արդյունքում երկկողմ համագործակցությանը նոր թափ կհաղորդվի:

Փոխգործակցության խթանման համատեքստում զրուցակիցները կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, փոխշահավետ հարցերի առարկայական քննարկումը:

Նիկոլ Փաշինյանը և Այման Ալ Սաֆադին անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող թեմաների, կարևորել կայունության ու անվտանգության ապահովումը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Հորդանանի կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար: Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել ԼՂ հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելը և տարբեր միջազգային հարթակներում այն այդ համատեքստում ներկայացնելը:

Համաձայնելով վարչապետի դիտարկման հետ՝ Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարը կարևորել է ԼՂ հիմնախնդրի կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով:

Թեգեր: Նիկոլ Փաշինյան, Հորդանան, Լեռնային Ղարաբաղի Հակամարտություն